Ճամփորդության ծախսը մեծ է Լիտվայի հետ առևտրից. «Հրապարակ»
![]() 449 Չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ., 09:47 «Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել Լիտվա: Մամուլն ամենատարբեր պատասխաններն է փորձում գտնել՝ «ռուսների ինադու»-ից ու «ՆԱՏՕ-ի կուրատոր երկիր ա»-ից մինչև «Ով հրավիրել է, այնտեղ էլ գնացել է, որ ճամփորդի, գա»: Ավելի զարմանալի է կամ անհասկանալի, թե ինչու է Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման ժամանակ կարևորել հայ-լիտվական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Բանն այն է, որ Լիտվայի հետ մենք որևէ առևտուր չունենք: Ամենամեծ վերապահումով անգամ Լիտվան չի կարելի Հայաստանի առևտրային գործընկեր համարել: Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև, լավագույն դեպքում, չի գերազանցել տարեկան 10 մլն դոլարը, ինչը չնչին թիվ է: Իսկ 2020 թվականին մենք, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Լիտվայի հետ ունեցել ենք 8 մլն 600 հազար դոլարի առևտրաշրջանառություն, այս տարի դա էլ է կտրուկ կրճատվել․ 10 ամսվա ընթացքում մենք Լիտվայի հետ ընդամենը 3 մլն դոլարի առևտուր ենք արել, և կարող է ստացվել, որ Փաշինյանի ճամփորդության ծախսն ավելի շատ է, քան առևտուրը Լիտվայի հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
