Նկարիչը՝ Կապանի համայնքապե՞տ. «Հրապարակ»
![]() 273 Հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Կապան խոշորացված համայնքի իշխանական թեկնածուն՝ Դավիթ Դանիելյանը, խոստանում է կառուցել Կապանը: Տեղացիներն ասում են, որ ծնունդով կապանցի Դավիթ Դանիելյանը 4 տարի չէր հիշում Կապանի մասին, ոչինչ չէր անում հարազատ քաղաքի համար, հիմա՝ ընտրությունների նախօրեին, հանկարծ հիշել է և ոսկե սարեր է խոստանում: Իսկ Դանիելյանը, որն ընդամենը 29 տարեկան է, ավարտել է Երևանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, մասնագիտությամբ նկարիչ է, 2017-ից Նկարիչների միության անդամ է և միայն 2020 թվականին է ընդունվել Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի բաժինը, որպեսզի բարձրագույն կրթության վկայական ստանա: Նրա կենսագրությունը կազմված է մի քանի տողից․ 2019թ․ մայիսին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական, 2021թ․ հունվարից՝ ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական, իսկ հունիսի 20-ի ընտրություններով ՔՊ ցուցակով դարձել է պատգամավոր: Թե օգնականի փորձառությամբ մարդն ինչպես է սահմանամերձ համայնքը՝ Ադրբեջանի հետ սահմանակից Կապանը ղեկավարելու, միայն նրան առաջադրող «Քաղպայմանագիր» կուսակցությունը կիմանա: Իսկ կապանցիները նրա մասին այն գիտեն, որ այս տարիներին միայն ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել և երևաններում կյանքը վայելել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
