«Ազդարարված է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մեծ վերադասավորման մասին». Ա. Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Փաստացի, ազդարարված է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մեծ վերադասավորման մասին, որը լայն իմաստով վերադասավորում է Հայաստանի տնտեսության մասշտաբով, եթե իհարկե իրականություն է դառնում միլիարդավոր դոլարների ներդրումային մտադրությունների գործընթացը: Հայաստանի տնտեսության ծավալները հաշվի առնելով, անգամ մի քանի հարյուր միլիոն դոլարը բավարար է ուժերի հարաբերակցության էական փոփոխության համար, ուր մնաց մի քանի միլիարդ դոլարը: Այստեղ իհարկե կա ուշադրության արժանի երկու ասպեկտ: Նախ, հանքարդյունաբերության գիգանտի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «բազայի» վրա տեղի ունենալիք վերադասավորումը ունենալու է ներքաղաքական ազդեցություն: Հայաստանի խոշորագույն հարկատու Զանգեզուրի կոմբինատը ըստ էության «համակարգային» էր Հայաստանի նախորդ իշխանության համար: Այդպիսով, բաժնետերերի փոփոխությունը բերում է նախկին համակարգի համար ներքին սնուցման առանցքային աղբյուրի «սակավաջրության», ինչը իր ազդեցությունը կունենա ներքաղաքական կյանքի «ռեսուրսային ապահովման» տեսանկյունից:
Սակայն, ավելի խոշոր իմաստով կա մեկ այլ ասպեկտ: Ամիսներ առաջ Հայաստանին առաջիկա հինգ տարիների համար գրեթե 3 միլիարդ եվրոյի հասնող ֆինանսական աջակցության մտադրության մասին հայտարարեց Եվրամիությունը: Դա ահռելի թիվ է Հայաստանի տնտեսության համար, դրանից բխող նաև քաղաքական ազդեցությամբ, որ կարող է թողնել տնտեսական ուժերի հարաբերակցության փոփոխությունը: Արդյո՞ք ռուսական ընկերությունը, ռուսաստանցի միլիարդատեր Տրոցենկոն ոչ առանց Մոսկվայի քաղաքական որոշման ստանձնում են Եվրոմիության մտադրություններին ներդրումային ռուսական մտադրություններով «հակազդելու» հանձնառություն: Եթե գործ ունենք այդպիսի իրավիճակի հետ, ապա դա թերևս բավականին նախընտրելի վիճակ է՝ տնտեսական մրցակցություն Հայաստանի համար: Այստեղ խնդիր կարող է առաջանալ այն պարագայում, երբ Ռուսաստանը փորձի օգտագործել իր ունեցած քաղաքական կամ ռազմա-քաղաքական լծակները՝ եվրոպական տնտեսական, ներդրումային մտադրությունները չեզոքացնելու համար, Տրոցենկոյի ներդրումները այդ պայմաններում դիտարկելով ընդամենը Հայաստանի մխիթարություն: Երևանի համար շատ կարևոր է ռուսական ներդրումային մտադրությունների իրականացման ուղղությամբ աշխատանքին զուգահեռ, ոչ պակաս ջանք ու եռանդ գործադրել Եվրոմիության բարձրաձայնած ֆինանսական մտադրությունները իրականություն դարձնելու և տնտեսական մրցակցության այդ միջավայրը պահելու համար»:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
21822.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
56419.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
54819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
228116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
165415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
87314.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
204313.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
88512.11.2026, 16:00