«Իրանի միջուկային զենք ունենալու պարագայում կարող ենք չկասկածել՝ հաջորդ միջուկային տերությունը լինելու է Թուրքիան». Հակոբ Բադալյան
![]() 316 Ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ., 13:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ահա և ԱՄՆ զգուշացումն Իրանին: Պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունն անհրաժեշտ է, քանի որ ներկա վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Խոսնակն ասել է, որ Վաշինգթոնը պատրաստ է դիվանագիտական լուծման և Թեհրանն էլ, որ ասել է, թե մոտ ժամանակներս կվերսկսի Վիեննայի գործընթացը՝ պետք է անի իր քայլը: «Մենք հույս ունենք, որ «մոտ ժամակներս» սահմանումը կհամապատասխանի «մոտ ժամանակի» մեր սահմանմանը», նշել է Պետդեպարտամենտի խոսնակը: Սա է, այլ բան չկա: Թե չէ՝ Իրանն ուզում է «միջանցքը» «փրկել», Իրանն ուզում է վերադառալ բանակցության, բայց Ռուսաստանն ու Թուրքիան են խանգարում: Բա, երբ բանակցում էր, ինչո՞ւ չէին խանգարում: Իրանը փորձում է ժամանակ ձգել, մինչև միջուկային ծրագրում կապահովի մի հանգրվան, որից այն կողմ արդեն՝ վերջ, Իրանը միջուկային զենք տնօրինող պետություն է: Իսկ այդ հանգամանքն արդեն լինելու է ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրավիճակը հիմնավորապես փոխող հանգամանք: Իրանի միջուկային զենք ունենալու պարագայում կարող ենք չկասկածել՝ հաջորդ միջուկային տերությունը լինելու է Թուրքիան»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
