«Այս թռիչքը նույնիսկ բիզնես տեսակետից շահավետ չի եղել. կարող եք քարտեզի վրա քանոնով հաշվարկել». Հ. Ճաղարյան
258
Ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ., 20:42
ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքու-Նախիջևան թռիչքի շուրջ (ամփոփիչ) Գրառումս երկար է լինելու: Այդ պատճառով երկար չկարդացողները թող նեղություն չկրեն։ 1. ԻԿԱՕ-ի Int’l Civil Aviation Organization-Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպություն- ԱՌԱՋԻՆ ԿԵՏ (ըստ Շահեն Պետրոսյանի, կամ նրա մեկնաբանությունը մեկնաբանող լրագրողի) գոյություն չունի: ՉՈւՆԻ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ: Այս արտահայտությունը ոլորտից բացարձակ անտեղյակության և պրոֆեսիոնալ ծայրահեղ անպիտանության ցուցանիշ է: Կա ICAO հիմնադիր փաստաթուղթ՝ Չիկագոյի Կոնվեցիան (ՉԿ): Եվ այդ փաստաթուղթն ունի առաջին հոդված: Որը կոչվում է, ՍՈւՎԵՐԵՆԻՏԵՏ: Այն ասում է տրամագծորեն հակառակի՝ սեփական երկրում սեփական օդային տարածքի հանդեպ ունեցած ԻՐԱՎՈւՆՔԻ մասին: Այդ հոդվածում աներկբա գրված է, որ ամեն երկիր իր օդային տարածքի միակ և աներկբա ՍՈւՎԵՐԵՆՆ Է: Եվ վերջ: Ցանկացած ոք, նույնիսկ ոչ իրավաբան կարող է ծանոթանալ այդ փաստաթղթին ընդամենը Google-փնտրտուքով: 2. ՉԿ 5-րդ, 6-րդ և 11-րդ հոդվածները հստակեցնում են այլ երկրի օդային տարածքից օգտվելու իրավասությունները: Համաձայն այդ հոդվածների՝ Ադրբեջանը, կամ այլ երկիր, առանց ՀՀ իշխանությունների թույլտվության չէին կարող օգտագործել սուվերեն երկրի օդային տարածքը: Հետևաբար՝ թռիչքը կատարվել է ՀՀ կառավարության իմացությամբ, կամ Ադրբեջանի կողմից նրա (կառավարության) արհամարմամբ: 3. ICAO doc. 252-ը սահմանում է այլ երկրների օդային տարածքի օգտագործման կանոնակարգը: Որտեղ հստակ նշվում է թույլ չտալու, իսկ թույլ տալու դեպքում, անվստահության առկայության պարագայում, նույնիսկ քո երկրում վայրէջքի և օդանավի ստուգման իրավունքը: 4. ՀՀ Կառավարության, 2003 թ. «ՀՀ Օդային տարածքի Կազմակերպման կարգը Հաստատելու մասին» փաստաթղթով, և հաշվի առնելով վերոնշյալ փաստաթղթերը, այս թռիչքի թույլտվությունը պիտի շնորհվեր ՀՀ ԱԳՆ և ՊՆ կողմից, և միայն նրանց երկուսի համաձայնության դեպքում: Ի՞նչ կասի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի կրտսեր գիտաշխատողից ռազմավարական ոլորտի՝ Քաղաքացիական Ավիացիայի Վարչության պետի պաշտոնին նշանակված «մասնագետը», որևէ կապ չունի իրականության հետ: Այս թռիչքը նույնիսկ բիզնես տեսակետից շահավետ չի եղել AZAL-ի համար՝ Բաքու-Նախիջևան թռիչքուղին ավելի կարճ է Բաքու-Թավրիզ-Նախիջևան երթուղով, քան Բաքու-Ճամբարակ-Գառնի-Նախիջևան ճանապարհով (կարող եք քարտեզի վրա քանոնով հաշվարկել): Այս թռիչքը հերթական ապտակը, կամ աքացին էր մեր երկրին, ի դեմս ՀՀ «թավշյա» քայլառաստների և նրանց իմացյալ կամ ոչ իմացյալ ձայն տվող բիոմասսայի Այսքանը»։