«Բոլոր բանաձևերը ոտնահարելու են մեր պետական ինքնիշխանությունը». Արմեն Գևորգյան
![]() 256 Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 17:36 Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի հոդվածը. Վերջերս ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասում աշխարհքաղաքական երկխոսության կամ համագործակցության նոր բանաձևը՝ «3+3»: Այդ բանաձևն իրականում նորություն չէ, այն միշտ եղել է տարածաշրջանի հիմնական խաղացողների ոչ պաշտոնական օրակարգում: Դրան ուղղակի չէր տրվում մեծ նշանակություն, քանի դեռ Ռուսաստանին հաջողվում էր զսպել բոլոր գործընթացները «3+1» բանաձևի շրջանակներում, այսինքն՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մի կողմից, և Ռուսաստանը՝ մյուս: Այս դասավորությունը ԽՍՀՄ փլուզումից հետո օբյեկտիվ էր, հատկապես՝ ելնելով Ռուսաստանի ցանկությունից՝ շարունակել նախկին միության երկրներին պահել իր աշխարհքաղաքական ազդեցության ուղեծրում: Այս բանաձևի երկարակեցության առաջին ճեղքերն ի հայտ եկան 2000-ականների սկզբին, երբ սկսվեց ադրբեջանական նավթային և գազային նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանում նոր հաղորդակցությունների կառուցումը: Հետո՝ Վրաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը: Այս բանաձևը խոր ճեղքվեց 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմը սկիզբ դրեց տարածաշրջանում նոր, մեծ աշխարհքաղաքական վերափոխման գործընթացին և «3+1» բանաձևի իրական կորստին: Արդյունքում՝ Ռուսաստանի կողմից հետխորհրդային տարածքի համար ստեղծված ինտեգրացիոն նախագծերը կիսատ են մնում, առաջին հերթին՝ շատ երկրների չմասնակցության տեսանկյունից: Այդ ինտեգրացիոն կազմակերպություններում չկա գաղափարական և անկեղծ համերաշխություն, չկա ընկալում՝ դրանց գոյության ընդհանուր օգուտի մասին, փոխարենը՝ կա գիտակցում, որ դրանք անհրաժեշտ են Ռուսաստանին: Դրանց ներսում աճում է «բլոկային բաղադրիչը», այդ թվում՝ կրոնական հիմքի վրա: Արդյունքում, կրկին, էական խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմը շարունակում է մնալ երկկողմ փոխգործակցությունը, մեր դեպքում ՝ ռուս-հայկական: «3+1» բանաձևի թուլացումը պետք է հանգեցներ այլ խաղացողների ձգտումների ուժեղացմանը՝ առաջացած հնարավորությունները լրացնելու նրանց շահերով: Շատերը միշտ առաջին հերթին հիշում են ԱՄՆ-ին և ԵՄ-ին, բայց իրականում ամենաակտիվ առաջխաղացումը կատարեց Թուրքիան: Մինչ Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն առաջ էին քաշում ընդհանուր անվտանգության, մարդու իրավունքների և տարածաշրջանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման խնդիրները, թուրքական ռազմաքաղաքական էլիտան (նկատի ունեցեք, ոչ թե ղեկավարությունը, այլ՝ էլիտան) ինտենսիվորեն կիրառում էր տնտեսական և մշակութային-կրոնական ընդլայնման գաղափարախոսությունը: Էրդողանը և նրա թիմը կարողացան ժամանակին պատրաստվել պոտենցիալ փոփոխությունների՝ տարածաշրջանում ավելի շահավետ, նոր, երկարաժամկետ աշխարհքաղաքական դասավորություն ստանալու համար: Ավելին, թուրքական էլիտայի ամբիցիաները չեն սահմանափակվում միայն թյուրքական աշխարհով և Հարավային Կովկասով, դրանք դուրս են գալիս նախկին Օսմանյան կայսրության սահմաններից: Հիմա՝ «3+3»-ի մասին: 2020 թվականի մարտին հրապարակվեց Carnegie Endowment հետազոտողների զեկույցը հետխորհրդային որոշ պետությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ: Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը հեղինակները կոչում են միջանկյալ պետություններ, քանի որ դրանք գտնվում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ուսումնասիրության մեջ առանձին գլուխ է նվիրված Հարավային Կովկասում անվտանգության նոր ճարտարապետության խնդիրներին: Ընդհանուր առմամբ՝ հեղինակներն առաջարկում են. առաջին հերթին, որ բոլոր միջանկյալ պետությունները դաշինքներից դուրս լինեն և ունենան ընդգծված չեզոք կարգավիճակ, երկրորդ՝ հարցերի քննարկման և լուծման համար ստեղծել «3+3» նոր ձևաչափ, որը կներառի Հարավային Կովկասի երեք երկրները, ինչպես նաև՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն: Նկատեք, որ այս բանաձևում չկան Թուրքիան և Իրանը: Տարածաշրջանի երկրների չեզոքության կարգավիճակը և աշխարհաքաղաքական երկխոսության նոր ձևաչափը, ըստ էության, ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի չեզոքացմանը: Համեմատենք երկու բանաձևերը՝ նույն պարամետրերով՝ 3+3: Ռուսական բանաձև. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, գումարած՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Արևմտյան բանաձև. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան գումարած՝ Ռուսաստան, ԱՄՆ և ԵՄ: Մի բան ակնհայտ է, որ այս բոլոր բանաձևերն այս կամ այն չափով ոտնահարելու են մեր պետական ինքնիշխանությունը, նեղացնելու են մեր ազգային կարողությունների և շահերի շրջանակը, և մենք հայտնվելու ենք այլ խաղացողների ձգտումների և ցանկությունների տիրույթում, երբեմն՝ շատ հակասական և անկայուն: Ցանկացած պետական ինքնիշխանության որակը և ծավալը որոշող հիմնական գործոնը պետության տիտղոսակիր ազգի պատրաստակամությունն ու կարողությունն է՝ այն պաշտպանել արտաքին ապառնալիքներից, և, առաջին հերթին, պետական սահմաններն ինքնուրույն պաշտպանելու կենսունակությունը: Սա նաև էլիտաների պատասխանատվությունն է՝ պետության ներկայի և ապագայի համար, եթե ցանկանում են այն տեսնել լիարժեք անկախ: «3+3»-ը մեզ համար նոր մարտահրավեր է, կարող է դառնալ նոր իրականություն՝ մինչև վերջ չհասկացված, չհաշվարկված։ Մենք, որպես պետություն, չենք կարող սպասել իրադարձություններին, գնալ դրանց հետևից։ Հիմա մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի ճիշտ գնահատումը. որո՞նք են մեր ռեսուրսները, որոնք թույլ կտան՝ դառնալ գործոն։ Ըստ իս, դրանք երեքն են. - Ներքին խորքային ռեֆորմացիան. դառնալ ավելի ժամանակակից պետություն։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
20501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
26200:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
923Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1179Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1088Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
945Երեկ, 14:24
