«Վրացական «միջնորդությունն» իրականում ավելի բարդ կառուցվածք ունեցող նախաձեռնություն է». Հակոբ Բադալյան
![]() 246 Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 02:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մոսկվա մեկնելուց գրեթե անմիջապես առաջ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունեց հայ-ադրբեջանական միջնորդության հայտ ներկայացրած Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիին: Այդ հանգամանքը թույլ է տալիս մտածել, որ Երևանն էլ իր հերթին որոշակի հաղորդակցության միջոց է Վրաստանի համար՝ Մոսկվայի հետ: Բանն այն է, որ հազիվ թե Փաշինյանը Մոսկվա Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ ունենար հանդիպում, որը կարող էր նյարդայնացնել Պուտինին և առաջ բերեր նրա հետ հանդիպման համար ավելորդ լարվածություն, թերևս առանց այդ էլ բավականին բարդ իրավիճակում: Առիթ ունեցել եմ գրելու, որ անտրամաբանական է մտածել, թե Վրաստանը կարող է այդ միջնորդության հայտը ներկայացնել՝ անտեսելով Ռուսաստանի գործոնը: Ըստ այդմ, ակնառու է թերևս, որ վրացական «միջնորդությունն» իրականում ավելի բարդ կառուցվածք ունեցող նախաձեռնություն է, քան կարող է թվալ առաջին հայացքից»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
