«Սերժ Սարգսյանի ժամանակ լավ բաներ չե՞ն եղել. եթե պետք է, կարող եմ ժամերով թվարկել». Հովիկ Աղազարյան․ «Ժողովուրդ»
![]() 237 Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 09:27 «Ժողովուրդ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանի մի շարք համայնքներում համայնքապետերի պաշտոնակատարներ են նշանակվել: Ջերմուկ քաղաքի ղեկավարի պարտականությունները Վահագն Արսենյանը կկատարի: Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է: «Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը երեք տարի առաջ մերժում էր ՀՀԿ-ին, իսկ այսօր Հանրապետականի որդուն մի ամբողջ համայնք է վստահում»,- «Ժողովուրդը» հարցրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին: Պատգամավորը նշել է, որ նշանակման մեջ որևէ արտառոց բան չկա: Ըստ նրա՝ ոչինչ քարացած չէ, անցյալի վրա էլ խաչ քաշել պետք չէ: «Եթե մարդը Հանրապետական կուսակցության անդամ է եղել, ապա չի նշանակում, թե այլևս երբեք հասարակական-քաղաքական կյանք չպետք է վերադառնա: Ես ո՛չ Արսենյանին, ո՛չ նրա որդուն եմ ճանաչում, բայց եթե մարդ կառավարչական բավական փորձ ու հմտություններ ունի, ապա նրա կուսակցական լինելը քննարկման հարց չէ: Սերժ Սարգսյանի ժամանակ լավ բաներ չե՞ն եղել. եթե պետք է, կարող եմ թվարկել ժամերով»,- ընդգծել է պատգամավորը: Վահագն Արսենյանը, հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի՝ դեռևս 2019թ.-ի տրամադրած տեղեկության՝ զինծառայությունից ազատվելու պատճառով քրեական գործով էր անցնում: Գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ: Հատկանշական է, որ քրգործը հարուցվել է 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո՝ Փաշինյանի իշխանության ժամանակ, այժմ, փաստորեն, նույն Փաշինյանի իշխանությունը բանակից խուսափած անձին համայնքի ղեկավար է կարգում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
