Ինչո՞վ է պայմանավորված փոխնախագահի ընտրության հարցում իշխանության համառությունը. «Հրապարակ»
![]() 228 Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 09:42 «Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորումը ձգձգվում է մի քանի պատճառով։ Նախ, որ, ի տարբերություն ապրիլյանի հանձնաժողովի, Անդրանիկ Քոչարյանն այս անգամ չի կարող նախագահել այն՝ ընդդիմությունը կընդվզի դրա դեմ, կա շահերի բախում, և իշխանության ներկայացուցիչը չի կարող օբյեկտիվ ուսումնասիրության երաշխավոր լինել: Նաև սրանով է պայմանավորված ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցում իշխանության համառությունը։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, քննիչ հանձնաժողովը ձևավորվելու է Պաշտպանության հանձնաժողովի հիման վրա, և հանձնաժողովի փոխնախագահն է փաստացի լինելու այդ հանձնաժողովի նախագահը։ Ի դեպ, չնայած Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ հայտարարեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությամբ փորձելու են սահմանափակել փոխնախագահի առաջադրման հնարավորությունը, և 1-2 առաջադրումից ու չընտրվելուց հետո թեկնածուն պետք է փոխվի, սակայն «Հայաստան» դաշինքում կարծում են, որ եթե նույնիսկ փոփոխություն անեն, դա հետադարձ ուժ չի կարող ունենալ և չի տարածվի Ղազինյանի վրա։ Իշխանությունն արտախորհրդարանականների աշխատանքը հանձնաժողովում պատկերացնում է փորձագետների տեսքով, ընդդիմադիրները սա էլ են խնդրահարույց ու հակաիրավական համարում։ «Հրավիրյալները չեն կարող փորձագետ աշխատել, նրանց միայն կանչելու են «հարցաքննության»»,- ասել են թերթին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
