«Այս հանգստացնող ու զգոնություն բթացնող թեզն է պատճառներից մեկը, որ մեզ հասցրել է այս վիճակին»․ Հակոբ Հակոբյան
![]() 338 Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 23:24 ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիշում եմ անկախության սկզբին Լևոն Տեր Պետրոսյանի խոսքն ուղղված ընդդիմությանը, թե՝ «Նախագահները կգան ու կգնան, իսկ Հայաստանը կա ու կանգուն կմնա»։ Հենց այս հանգստացնող ու զգոնություն բթացնող թեզն է պատճառներից մեկը, որ այսօր մեզ հասցրել է այս վիճակին: Կես ազգը արտագաղթել է՝ մտածելով, որ իր գնալով միևնույն է, Հայաստանը կանգուն կմնա։ Ամեն կառավարիչ իր ավերումն է արել՝ մտածելով, որ «Հայաստանը կա ու կանգուն կմնա»։ Ամեն պաշտոնյա ու չինովնիկ իր բեսպրեդելն է արել, մտածելով, թե Հայաստանը կա ու կանգուն կմնա։ Կես ազգը չի գնում ընտրությունների՝ մտածելով, որ իր չգնալով միևնույն է, Հայաստանը կանգուն կմնա։ Ազգի կրթված, գրագետ մասը հիմնականում չի մասնակցում ներքաղաքական գործընթացներին՝ մտածելով, որ «Հայաստանը կա ու կանգուն կմնա»։ Նույն տրամաբանությամբ շարունակվում է այսօր՝ նման վիճակում երկրի զարգացման համար ոչ ադեկվատ տնտեսական և կրթական մոդելներ, անվտանգության հարցերին ոչ ադեկվատ մոտեցումներ և էլի լռություն ու անտարբերություն՝ չէ որ «Հայաստանը կա ու կմնա»։ Ու մի օր էլ կպարզվի, որ ո՛չ Հայաստան կա, ո՛չ Արցախ: Ու նորից կսկսենք երգեր հորինել»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
