«Ֆրանսիայի նոր դեսպանն անում է հայտարարություն, որը պետք է լիներ քաղաքական մեծ հետաքրքրության առարկա». Հ․ Բադալյան
![]() 235 Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 23:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Լույոն օրերս հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն համատեղ աշխատում են արցախյան կարգավորման տևական համաձայնագրի ուղղությամբ: Այս հայտարարությունը Հայաստանում գրեթե չի արժանացել ուշադրության: Եթե, դեսպանը, օրինակ, ասեր, թե պատրաստ են քննարկել պաշտպանական ոլորտում Հայաստանի առաջարկները, կբարձրանար գրեթե տիեզերական աղմուկ, թե Ֆրանսիան գրեթե միջուկային զենք է առաջարկում Հայաստանին, իսկ մենք...: Մինչդեռ, Ֆրանսիայի նոր դեսպանն անում է հայտարարությունը, հենց որը պետք է լիներ քաղաքական մեծ հետաքրքրության առարկա: Բայց Հայաստանում քաղաքականությամբ կամ քաղաքագիտությամբ զբաղվողների մեծամասնությունն արել է ամեն ինչ, որ հետաքրքրության առարկա լինի ոչ թե քաղաքականությունը, այլ էպատաժը: Որովհետև քաղաքականությունը պահանջում է պատասխանատվություն, թե՛ դիրքորշումների, թե՛ անգամ հնչող յուրաքանչյուր բառի համար: Իսկ էպատաժը դա չի պահանջում, էպատաժը պահանջում է միայն անամոթություն կամ մեղմ դեպքում՝ «մարտնչող անադեկվատություն»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
