«Ո՞ւր է այն քաջակորով ճառող հերթական պաշտպանության նախարարը, որ Շոյգուից զենք էր բերում»․ Նարինե Դիլբարյան
![]() 381 Ուրբաթ, 15 հոկտեմբերի, 2021 թ., 06:06 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը. «ադրբեջանի ռազմական ուժերը գնդակոծել են Արցախի ՊԲ հենակետը Մարտունու շրջանի Նորաշեն գյուղի մոտ, մեր զինվորականների վրանը հատուկ թիրախավորվել է՝ ունենք վեց վիրավոր, երկուսը՝ ծանր, գրում են, թե ռուս խաղաղապահները նոր միջամտել են: Այս ինչ անտերապետություն է, անտերազգություն, ընտրություններից հետո քաոսն ու կառավարվող պետականահանձնումը դարձել են անկասելի: Գնացին-եկան հոգևոր, աշխարհիկ, պաշտպանական գերատեսչություններից իրենց ադրբեջանցի գործընկերներին տեսան, խոսեցին, իսկ արդյո՞ւնքը: Փոխանակ անիմաստ ու, ավելին, վտանգավոր հանդիպումների մասնակցեք՝ աշխարհի առաջ տպավորություն ստեղծելով, թե բանակցում եք. «խաղաղություն» եք բերում, ճանապարհներ բացում, հակահարված տվեք, ո՞ւմ եք հանձնել բանակը, մեր հերոս զինվորներին, մատա՞ղ եք անում, հանցագործ ապիկարներ, ո՞ւր է այն քաջակորով ճառող հերթական ՊՆ նախարարը, որ Շոյգուից զենք էր բերում, ժամանակակից սպառազինություն գնում, ո՞ւր են ՀՀ անվտանգության հայեցակարգը, ռազմական դոկտրինը, բանակի բարեփոխումները, արտաքին քաղաքական ուղեգիծը: Նողկալի տոնավաճառ է ստի, անտեղյակության, ապիկարության և ուրացումի...»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
