«Պատրաստ լինենք թշնամու նոր սադրանքների». Նաիրի Հոխիկյան
![]() 299 Ուրբաթ, 15 հոկտեմբերի, 2021 թ., 12:48 Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Ադրբեջանը չի թաքցնում, որ ունի առնվազն 1 սպանված զինվորական՝ Աֆղան Բահրամ օղլու Խամզաև։ Թշնամին ասում է, թե իրենց զինվորը սպանվել է հայկական կողմի դիպուկահարի կրակից։ Հայկական կողմը հերքում է։ Պաշտոնապես հերքում է, բայց ես ուրախ կլինեմ, եթե իրականում մերոնք այդկերպ պատժեն թշնամուն։ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե Մատաղիսից Քարվաճառ ճանապարհին, որի մեծ մասը մեր հսկողության տակ է, կրակահերթի տակ է հայտնվել ադրբեջանական ավտոշարասյունը։ Թշնամին կորուստներ չունի։ Ռուսները չեն նշում, թե ով է կրակել ադրբեջանական ավտոշարասյան վրա, ճիշտ նույնկերպ, ինչպես որ չեն նշում, թե կոնկրետ ով է կրակում հայկական բնակավայրերի վրա։ Պատրաստ լինենք թշնամու նոր սադրանքների, որոնք կարող են լինել ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի ու Տավուշի ուղղությամբ։ Խուճապի կարիք, իհարկե, չկա, բայց պատրաստ լինել կրակոցների մասին նոր տեղեկությունների, պետք է»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
