2020թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ առաջին գործով մեղադրական դատավճիռ է կայացվել
![]() 361 Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 20:06 2021թ. հունիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի՝ ՀՀ ՀՔԾ-ում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, ի թիվս այլոց, որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաև Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակչուհի Ն. Ա.-ի գործատու ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդին: 2021թ. հունիսի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ն. Ա.-ն՝ արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով համագյուղացուն՝ ընտրող, նույն գյուղի մի բնակչուհու անձամբ առաջարկել է 10000-ից մինչև 20000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք, սակայն վերջինս մերժել է: Րոպեներ անց Ն. Ա.-ն Արջուտ գյուղում գտնվող իր բնակարան է հրավիրել մեկ այլ համագյուղացու և «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար անձամբ որպես առավելություն, խոստացել է զիջել նախկինում՝ ծառայություններ մատուցելու արդյունքում գոյացած 7500 ՀՀ դրամի չափով պարտքը: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքի վերաբրեյալ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրություն։ 2021թ. հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։ Դատական քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի դատավճռով ամբաստանյալ Ն. Ա.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված հանցանքը կատարելու համար, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում, այնքան, որքան միջնորդել էր մեղադրող դատախազը։ Միաժամանակ, դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով։ Դատական ակտն ստանալուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունում կքննարկվի պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով այն բողոքարկելու հիմքերի առկայությունը և անհրաժեշտությունը: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
11403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
199Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
347Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
302Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
346Երեկ, 20:52
