Մրցույթ՝ անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով

2021 թվականի հոկտեմբերի 15-ից, մեկամսյա ժամկետով, ոստիկանությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով: Մրցույթին մասնակցել կարող են և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք։ Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ք.Երևան, Դավիթաշենի 4-րդ թաղամաս, 17/10 շենք): Աշխատանքները պետք է ներկայացվեն փակ ծրարով՝ էսքիզի տեսքով։ Էսքիզները ներկայացվում են գունավոր՝ էլեկտրոնային կրիչի (վեկտորային ֆորմատով), ինչպես նաև՝ թղթի վրա (չափսը ընտրվում է մասնակցի կողմից)։ Մասնակիցն իր համար ստեղծում է նաև 5 նիշից բաղկացած ծածկանուն (թվերի և/կամ տառերի համակցությամբ), որն ամրագրում է բոլոր էսքիզների վրա: Աշխատանքին կցվում է նաև հակիրճ բացատրություն՝ էսքիզում օգտագործվող պատկերների և զարդանախշերի, դրանց օգտագործման նշանակության, խորհրդի և նպատակի մասին: Ծրարի մեջ պետք է տեղադրվեն նաև հեղինակի անձնական տվյալների՝ անվան, ազգանվան, հայրանունի, հասցեի, հեռախոսահամարի վերաբերյալ թերթիկ և անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Մրցութային ֆոնդը կազմում է երեք միլիոն ութսուն հազար դրամ: Մրցութային ֆոնդը համամասնորեն, կախված աշխատանքի ամբողջական կամ մասնակի ընտրությունից, բաշխվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների միջև:
Անձը հաստատող փաստաթղթերի դիզայնին ներկայացվող հիմնական պահանջների և մրցույթի անցկացման կարգի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.police.am կայք։ «Հայտարարություններ» բաժնում տեղադրված է մրցույթի հայտարարությունը, որում կան հղումներ՝ ներբեռնելու հնարավորությամբ։

«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
3915:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
5215:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
8915:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
265Երեկ, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
322Երեկ, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
175Երեկ, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
195Երեկ, 13:54
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
26123.09.2026, 13:48