«Պաշտոնյայի կաշին պիտի լինի խաղասեղանին, որ բոլորն իմանան՝ ինչ է ձախողման գինը». Միքայել Նահապետյան
![]() 646 Չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ., 11:36 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ վակցինացման դեմ դիմադրության պատճառներից մեկն էլ ձախողումների համար երբեք պատասխանատվություն չկրող, միշտ ինչ-որ արտաքին հանգամանքների վրա մեղքը գցող պաշտոնյաներն են: Պատերազմի կառավարումից մինչև ավիացիա, արդարադատությունից մինչև հակահետախուզություն՝ չկա գեթ մեկ ձախողում, որի համար իսկապես մեղավոր ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվի և ասվի, որ «այս մարդուն մենք ազատել ենք, որովհետև խայտառակ ձախողել է»: Էս պայմաններում նորմա՞լ չի, որ մարդիկ կասկածներ ունենան իրենց կյանքը վստահելու մի պաշտոնյայի, ով վաղը ինչ-որ ողբերգական կիքսի դեպքում կարող է հայտարարել՝ «կներեք, բայց հո մենակ մենք չենք էդ սխալն արել» ու շարունակի պաշտոնավարել: Պաշտոնյայի կաշին պիտի լինի խաղասեղանին, որ բոլորը հստակ իմանան՝ ինչ է ձախողման գինը: Հ. Գ. Ինքս կողմ եմ պատվաստումներին և, անկախ ամեն ինչից, ողջամիտ եմ համարում պատվաստվելը, որովհետև դրանից եկող ռիսկերն ավելի քիչ են, քան չպատվաստվելուց եկող ռիսկերը»: Աղբյուրը` Միքայել Նահապետյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
