«Իսկ Վանոն ունե՞ր Հայաստան վերադառնալու ցանկություն». Հակոբ Բադալյան
![]() 258 Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ., 15:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մի փոքր վիճելի կարող է հնչել, բայց. Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունից հետո ամենից հաճախ շոշափվող թեմաներից է 2018-ից հետո նրա հայրենիք չվերադառնալու հանգամանքը, կամ ավելի շուտ՝ թե ինչու չապահովվեց նրա հայրենիք վերադարձի հնարավորությունը, ինչպես շեշտադրվում է: Կան շատ բաներ, անշուշտ, որոնցից մենք, համենայն դեպս ես իրազեկ չեմ՝ արդյո՞ք ընդհանրապես առաջացել է այդպիսի հարց, թե չի առաջացել, ինչ ձևով է առաջացել, ինչ քննարկումներ են եղել, և այլն: Բայց, մտածում եմ՝ գուցե խնդրին նայենք այլ տեսանկյունից: Իսկ Վանոն ունե՞ր Հայաստան վերադառնալու ցանկություն: Խոսքը բացարձակության մասին չէ, այլ «հանրագումարի», որովհետև ինչպես կարող էր այդպիսի ցանկություն չունենալ՝ վերադառնալ այն երկիրը, որն այդքան սիրում է և որտեղ նրա հարազատներն են: Բայց, կարծում եմ՝ ամբողջ հարցն այն է, որ վերադառնալու դեպքում՝ 20 տարվա բացակայությունից ու էդ ընթացքում շրջանառված տարաբնույթ քարոզչությունից հետո, 70-նն անց մարդը ոչ թե իր հարազատներին ու Հայաստանն էր գրկելու, այլ հայտնվելու էր տեղեկատվա-տեխնոլոգիական «թակարդում»: Եթե արտահայտվեմ մի փոքր ավելի ժողովրդական բառապաշարով՝ «մեդիավակխանալիայի» այս ժամանակներում նրա «քթից էին» բերելու վերադարձը: Կասկածո՞ւմ եք: Իսկ նա, կրկնեմ, երիտասարդ ու ուժերի ծաղկման շրջանում չէր, այլ 70-նն անց, տարիների վտարանդիության հետևանքով թերևս ֆիզիկական ու հոգեբանական հարվածներ ստացած: Հետևաբար բացարձակ չեմ զարմանա, որ մարդկային պարզ ցանկություններին զուգահեռ, մեծությանը բնորոշ իր իմաստնությամբ նա ինքն այլևս կարող էր ուղղակի հրաժարվել Հայաստան վերադառնալուց: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
