Անհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները՝ ԶՊՄԿ-ի և բազմաթիվ սյունեցիների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականի հեղափոխության ավարտից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկա իշխանություններին հաճոյանալու և լավ հարաբերությունների հիմք ստեղծելու նպատակով որոշեց ԶՊՄԿ արդեն իսկ մի քանի հազարանոց աշխատակազմը համալրել ևս 1500 աշխատողով, որպեսզի հայաստանյան նորաթուխ իշխանություններն իրենց հաշվետվություններում ձեռքբերումներ ցույց տալու հիմքեր ունենան: Ուշագրավն այն է, որ ԶՊՄԿ աշխատակազմը ուռճացվել է մարդկանց հաշվին, որոնց աշխատուժի անհրաժեշտությունը ընկերությունն ամենևին չուներ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հիմա արդեն, երբ կառավարությունը բանավոր պայմանավորվածությունների արդյունքում «զավթել» է ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը, ԶՊՄԿ-ում էլ անհասկանալի կերպով կառավարում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, Մհեր Պոլոսկովը մնացել է որպես ստվերային կառավարող: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ կառավարչի կամայական որոշման արդյունքում հիմա էլ բազմաթիվ աշխատողների ծանուցումներ են ուղարկում՝ աշխատանքից ազատման վերաբերյալ: ԶՊՄԿ աշխատակազմը շուտով կհամալրվի հարյուրավոր ռուս աշխատողներով՝ ըստ էության ընկերությունից տեղացի աշխատողներին դուրս թողնելու հաշվին: Ստացվում է, որ նախկին տնօրենի անհեռանկար և ներկա ղեկավարության իշխանահաճո գործելաոճից տուժեց ոչ միայն ընկերությունը, այլև բազմաթիվ սյունեցիներ:
Սրան զուգահեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում այստեղ սպասվում է աշխատավարձերի շոշափելի նվազեցում: Սոթքի հանքավայրում աշխատողների աշխատավարձերն ավելի ցածր են, ուստի «Գեոպրոմայնինգը» որոշել է ԶՊՄԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը հավասարեցնել կամ գոնե մոտեցնել Սոթքի աշխատավարձերին:
Ճիշտ է, երեկ կոմբինատը հայտարարություն տարածեց, թե «չեն լինելու կրճատումներ ո՛չ անձնակազմի և ո՛չ էլ սոցիալական աջակցությունների մասով», այդուամենայնիվ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Մյուս կողմից, ինչպես տեսնում ենք, աշխատավարձերի մասին խոսք չկա: Ինչ վերաբերում է սոցիալական աջակցություններին, ապա նույնիսկ ՊՇՌ թեստերի համար վճարում են աշխատակիցները, իսկ կոմբինատը չի փոխհատուցում դրանք»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
50625.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
30625.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
31225.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
58325.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
59124.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
64824.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
27924.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
30124.09.2026, 13:54