Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

2022թ. բյուջեի քննարկումները՝ ուղիղ միացմամբ

2022թ. բյուջեի քննարկումները՝ ուղիղ միացմամբ
333
Երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ., 10:00

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներին կարող եք հետևել ուղիղ միացմամբ:

Օրակարգը՝

1. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում.
- օրենքի նախագծի մշակման սկզբունքները և նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը և նրա ծածկույթը, արտաքին և ներքին պարտքը),
- եկամուտների ձևավորում (հարկային և մաքսային քաղաքականությունը),
- բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը (սոցիալական հարցերի լուծումը բյուջեում և դոտացիաներ համայնքներին),
- բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը.
2. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ ֆինանսների նախարարություն.
3. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկում.
4. ՀՀ կենտրոնական բանկի 2022թ. վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նախագծի քննարկում:

2022թ. բյուջեի քննարկումները՝ ուղիղ միացմամբ