«Ընդդիմության և իշխանության կռիվը՝ հանուն աթոռի, նպաստեց, որ հասարակությունը չսթափվի»․ Գագիկ Գինոսյան
![]() 279 Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 00:12 ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին և աշխարհաքաղաքական զարգացումներին: «Այս իշխանությունների, նախկին իշխանության՝ ընդդիմության, կենաց-մահու կռիվը՝ հանուն աթոռի, նպաստեց, որպեսզի հասարակությունը չսթափվի և ինքնաբերաբար այդ պայքարը ինքնախարազանման, մեր սխալների վերարժևորման, մեր սխալները, թերացումները վերաիմաստավորելու և վերախմբագրելու փոխարեն մենք՝ հանրության մեծամասնությունը, տրվեցինք այդ աթոռակռվի հունիսյան տեսարաններին։ Մենք սկսեցինք երկու կողմի սրիկաներին արդարացնել մյուսի հետ համեմատության մեջ, ոչ թե ասել, որ ինքը լավն է, ազգային է կամ պետականաշեն է, այլ մենք սկսեցինք՝ ա՛յ, դու համեմատում ես տականքի հետ, էն մյուսի կողմնակիցներից էլ՝ դու ի՞նչ ես ուզում և այլն։ Այսինքն՝ մենք ոչ թե բացարձակ արժեքներ էինք ուզում սերմանել կամ դնել ի ցույց և այդ բացարձակ արժեքներով փորձել հանրությանը դարձի բերել, և հասկացնել այն բացթողումները՝ ինչի պատճառով ենք էս օրվան հասել, մենք սկսեցինք համեմատության մեջ նայել և ամեն մեկն իր փաստարկներով էր»,- ասել է նա: Գինոսյանն այն կարծիքին է, որ այսօր ՀՀ-ում բոլո՛ր օղակներում թերացումներ կան. «Սա համապետական, համազգային թերացում է։ Բայց ես ուզում եմ անհամեստորեն ինձ կարծեմ մտավորական և մտավորականության անունից ասել, որ ամենաշատը մենք ենք թերացել, որովհետև մենք պիտի իրական լյուստրացիա անեինք իրական պետական այրերին, հարցադրումներ անեինք՝ ովքեր են իրական իշխանությունները»,- ընդգծել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
