«Ավելի օպտիմալ կլինի, եթե խորհրդարանի նիստերը նախագահի ԱԱԾ պետը». Հակոբ Բադալյան
![]() 287 Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 14:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Կարծում եմ՝ ավելի օպտիմալ կլինի, եթե խորհրդարանի նիստերը նախագահի ԱԱԾ պետը: Համենայն դեպս, հարց է առաջանում՝ այս ընթացքում անվտանգության աշխատակիցներն իրենց անմիջական ղեկավարությունից են ավելի շատ ցուցումներ կամ հրահանգներ ստանում, թե՞ ԱԺ նախագահությունից: Իսկ եթե լուրջ, ապա կա էստեղ մի նուրբ պահ: Երբ առիթ-անառիթ հրահանգներ են հնչում՝ էս մեկին դուրս տարեք, մյուսին ամբիոնից հեռացրեք, երրորդին՝ նստացրեք, չորորդին՝ բարձրացրեք, պարզապես ոտնահարվում է անվտանգության աշխատակցի մասնագիտական արժանապատվությունը: Կարծում եմ՝ խորհրդարանի անվտանգության աշխատակիցներին հրամաններ տալուց առաջ, լավ կլինի, որպեսզի նախագահող մեծամասնության ներկայացուցիչները չկորցնեն նրանց մասնագիտական արժանապատվության զգացումը: Եվ ընդհանրապես՝ իրականության զգացումը: Որովհետև, այո՛, ընդդիմության պատգամավորը կարող է և աչքի ընկնել շատ սուր հռետորաբանությամբ: Դա դեռ չի նշանակում, որ ամեն մի դեպքում պետք է «ձեռքը տանել» անվտանգության աշխատակիցներին: Առավել ևս, որ դա ոչ թե ինքնավստահության զգացումի առկայության, այլ հակառակը՝ ինքնատիրապետման զգացումի բացակայության վկայություն է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
