ՊԵԿ պաշտոնյաները պահանջել են շուրջ 1.800.000 ՀՀ դրամ կաշառք. գործն ուղարկվել է դատարան
![]() 296 Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 19:42 ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021թ. հունիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի պետն ու մի խումբ աշխատակիցներ կատարել են կոռուպցիոն չարաշահումներ: Մասնավորապես, նախնական համաձայնության գալով Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի համայնքներում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 4 տնտեսվարող սուբյեկտների տնօրեն կամ փաստացի սեփականատեր հանդիսացող 5 անձի հետ, վերջիններիս կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգումներ չիրականացնելու, ստուգումների ընթացքում ի հայտ եկած խախտումներն ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու համար 2021թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում նրանցից պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 1.800.000 ՀՀ դրամ կաշառք, որից փաստացի ստացել են 1.600.000 ՀՀ դրամը և բաժանել միմյանց միջև, իսկ մնացած 300.000 ՀՀ դրամը պայմանավորվել են մաս-մաս ստանալ առաջիկա ամիսների ընթացքում։ Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ աշխատակից հանդիսացող 4 պաշտոնատար անձի և նշված տնտեսվարող սուբյեկտների 5 աշխատակիցների: Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, գլխավոր օպերլիազորի պաշտոն զբաղեցնողներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, երկու այլ գլխավոր օպերլիազորներին մեղադրանք է առաջադրվել երկուական դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Իսկ տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին կամ ներկայցուցիչներին մեղարդանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: ՊԵԿ աշխատակից հանդիասցող 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (հետագայում մեկի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է գրավ), մյուսների նկատմամբ վերջնարդյունքում կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Նախաքննության ընթացքում տնտեսվարող ընկերությունների տնօրեն հանդիսացող 2 անձի նկատմամբ դատախազի համաձանյությամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով՝ հաշվի առնելով, որ նրանք տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, աջակցել են հանցագործության բացահայտմանը: 2021թ. հոկտեմբերի 25-ին մյուս 7 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Մի քանի այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված տարատեսակ խախտումները ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու դեպքերի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դրանցում ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահտականներ տալու ուղղությամբ: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
