«Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Աղվան Վարդանյան
![]() 1521 Չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ., 17:30 «Պատերազմ է եղել, մենք պարտվել ենք աղետալի հետևանքներով․ Դուք էլ մինչև պատերազմը հայտարարում էիք, որ առանց Արցախի չկա Հայաստան։ Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 15 անգամ այցելել է Արցախի բռնազավթված տարածքներ, երկու անգամ Էրդողանի, յոթ անգամ՝ կնոջ հետ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետին՝ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա նշեց, որ պատերազմից հետո՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ նախագահը Արցախ չեն այցելել և ցանկացավ իմանալ պատճառը․ «Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որ Հադրութն ու Շուշին բռնազավթված են»։ Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ բազմաթիվ պաշտոնյաններ այս ընթացքում եղել են Արցախում, և անհարժեշտության դեպքում կլինեն Արցախում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
