Փաշինյանը՝ «միջանցքային տրամաբանությունների» ու «միջանցքային հռետորաբանության» մասին
![]() 286 Չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ., 19:00 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ընթացող հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ «միջանցքային տրամաբանություններն» ու «միջանցքային հռետորաբանությունը» ավելի են խորացնում հակադրությունը և թշնամանքը, թշնամության մթնոլորտը տարածաշրջանում։ Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ այն տեսակետին, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվեն։ Հենց դա էլ, ըստ նրա, անվտանգության և խաղաղության երաշխիքն է։ «Սա առաջին հերթին նշանակում է, որ երկաթուղիները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, որոշակի հերթականությամբ պետք է սկսեն բացվել և մատչելի դառնալ տարածաշրջանի երկրների համար։ Ավտոճանապարհները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, ինչ-որ հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանի երկրների համար։ Եվ կարծում եմ նաև, որ դա է անվտանգության կարևոր կոմպոնենտը, որովհետև երբ տնտեսական և նաև զուգահեռ կապերը սկսում են աշխատել, դա որոշակի երաշխիք է ստեղծում նաև անվտանգության և խաղաղության համար», - ասաց Փաշինյանը։ «Թե ինչ փուլերով, ինչ գրաֆիկով տեղի կունենա, դա է խնդիր։ Այս հարցում, կարծես թե, կա համաձայնութուն», - հայտարարեց նա, ապա հավելեց, որ հունվարի 11-ի հայտարարությունից առաջ էլ մեծ աղմուկ էր բարձրացել, սակայն այդ հայտարարության տեքստի նկատմամբ, նրա վստահեցմամբ, ոչ մի վերապահում այդպես էլ չի հնչել։ «Որովհետև նորմալ, կառուցողական տեքստ է։ Հիմա մենք քննարկում ենք, թե ինչ երթուղիներով դա պետք է կոնկրետ տեղի ունենա և, իմ կարծիքով, մեր դիրքորոշումն այն է, որ երթուղիները պետք է խաղաղությունը խորհրդանշեն և, ոչ թե կոնֆլիկտը», - ասաց նա։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
