«Հայկական Ծիրանը մի շարք հին լեզուներում». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր գրել է. «Երբ խոսում է անցյալը...
Հայկական Ծիրանը մի շարք հին լեզուներում
Ծիրանը մի շարք հին լեզուներում կոչվել է Հայաստանի անունով՝ որպես հայկական կամ հայաստանյան պտուղ: Այսպես. հին հռոմեացիները իրենց լեզվով (լատիներեն) ծիրանն անվանել են armeniacum (հայկական), բուսաբանության մեջ ծիրանի այժմ ընդունված լատիներեն անվանումն է Prunus armeniaca (հայկական սալոր), իտալերեն ծիրանի անուններից է armellino, արաբերեն ծիրանը կոչել են տուֆֆահ ալ-արմանի (հայկական խնձոր): Միջագետքում արաբներին նախորդել են արամեացիները, որոնք ծիրանը կոչել են hazzura armenaja, դարձյալ՝ հայկական խնձոր: Արամեացիներին Միջագետքում նախորդել են աքքադացիները, որոնք այս երկրի բնակիչներ են եղել հնագույն ժամանակներից (նրանց լեզվով արձանագրությունները գալիս են մ.թ.ա. III հազարամյակից) մինչև մ.թ.ա. IV դարը: Եվ ահա աքքադերեն ծիրանը կոչել են armanu, եղել է նաև armanis աքքադական բառը, որը նշանակել է ծիրանանման:
Ուրեմն, եթե աքքադացիները, այսինքն ասորեստանցիները և բաբելացիները ծիրանին իրենց լեզվով armanu են ասել, որ նշանակել է հայաստանյան, ապա Armani-ն էլ (կամ Armanum-ը) նշանակել է Հայաստան, Արմենիա»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
125Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
257Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
23917.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
35916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
126215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60112.09.2026, 23:54