«Այդ ձևական, անիմաստ միջոցառման փոխարեն արեք այն, ինչ անում են ամենուրեք Եվրոպայում». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դրսում դիմակ կրելը չի օգնելու, հակառակը, հանգեցնելու է նրան, որ դրսում ձևական դնելու են, որ ոստիկանները չտուգանեն, իսկ հենց մտնեն փոստ, սուպերմարկետ կամ այլ իսկապես վտանգավոր վայր, հանելու են դիմակները, որ ոստիկանների աչքից հեռու «շունչ քաշեն»։ Սա հենց այնպես չեմ ենթադրում, այլ լուրջ մոնիթորինգ եմ արել 2020թ. ամռանը, որի արդյունքները տեղ են գտել Լոնդոնի համալսարանի կողմից հրապարակված իմ հոդվածում։
Այդ ձևական, անիմաստ և հակա-արդյունավետ միջոցառման փոխարեն արեք այն, ինչ անում են ամենուրեք Եվրոպայում՝ որևէ սրճարան, ռեստորան կամ նմանատիպ վայր թույլ մի տվեք մտնել առանց պատվաստման վկայագրի / կոդի։
Ես հինգ օր է, ինչ Եվրոպայում եմ՝ երկու երկրում և չորս օդանավակայանում, և ամենուրեք ստուգում են պատվաստման վկայագրերը, սակայն դրանցով կարելի է մտնել ամեն վայր։ Նշեմ, որ հայկական պատվաստման՝ ԵՄ-ի կողմից ընդունված պատվաստանյութերի կոդերն ընդունվում են ամեն տեղ, որևէ տեղ խնդիր չեմ ունեցել, և հեշտ էլեկտրոնային ընթացակարգով փոխարկվում են եվրոպականի»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
11812:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
194Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
283Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
76019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83715.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107713.08.2026, 13:12