«Նման մոտեցումներով, եթե նույնիսկ Հիպոկրատը պատվաստման քարոզ անի, դրական արդյունք չի լինելու». Գևորգ Գրիգորյան

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ մեր «խելացի» կառավարիչների որոշման, այսօրվանից ԲՈԼՈՐԸ պետք է դիմակ կրեն նաև բաց տարածքներում:
Մի կողմ թողնենք, որ այս որոշումը ընդունվեց այն պատճառով, որովհետև «խելացիները» կարողացան «մարսել» իրենց ապիկարության անուս լինելու պատճառով՝ կորոնավիրուսի հետևանքով 6000-ից ավելի մարդու մահը (պատերազմի մասին էլ չասեմ), բայց ունեմ երկու հիմնարար և տրամաբանական հարց և մեկ հարց-եզրակացություն՝
1. եթե դիմակն է պաշտպանելու մարդկանց վարակվելուց, ապա ինչո՞ւ են մարդիկ պատվաստվում (դիմակ կրելու պահանջը վերաբերվում է ԲՈԼՈՐԻՆ),
2. հիմա ո՞րն է իրականում կյանք փրկող միջոցառում՝ դիմակ կրելը, թե՞ պատվաստումը,
3. Ճի՞շտ եմ հասկանում, որ մարդիկ պետք է համ պատվաստվեն, համ դիմակ կրեն, իսկ ով չի պատվաստվել՝ համ թեստ հանձնի 14 օրը (10 կամ 7) մեկ անգամ ու համ էլ դիմակ կրի...
Հ.Գ. նման մոտեցումներով, եթե նույնիսկ անձամբ Հիպոկրատը պատվաստման քարոզ անի, միևնույնն է, ոչ մի դրական արդյունք չի լինելու»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
11812:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
194Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
283Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
76019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83715.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107713.08.2026, 13:12