«Ոչինչ չեք կարողանում արդյունավետ անել». Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես ես հասկանում եմ, պետական քաղաքականության հիմնական գործիքը Քովիդ-19-ի դեմ պայքարում գլխավորապես բնակչության պատվաստվածության բարձր ցուցանիշը պետք է լինի, եթե այդպես է ապա՝ ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունը չի նախատեսել դիմակ դնելու բացառություն պատվաստված լինելը և դա QR-ով տեղում հավաստելու հնարավորությունը:
Հատկապես, որ ամենացածր տեմպերով է մեզ մոտ աճում ամենակարևոր ցուցանիշը՝ պատվաստվածությունը:
Հատկապես, որ լավ հասկանում եք, որ ինքնին բաց տարածքներում այդ պահանջը դնելը, մեղմ ասած, իմաստ չունի, բայց գոնե, եթե վարչարարություն եք անում, այն ծայառեցրեք ոլորտի այս պահի ամենակարևոր նպատակին: Միտքը՝ ստեղծել կոմֆորտ պատվաստված մարդու համար բոլոր միջոցներով: Սա կարող է ավելի լավ աշխատել, քան գործատուներին աշխատողներից թեստի արդյունք ուզելը: Անգամ, վերոգրյալը մի կողմ, հիշում եք չէ՞, որ հիմնական զենքը պատվաստումն է, հասկանում եք չէ՞, որ դուք ոչինչ չեք կարողանում արդյունավետ անել, որ մարդիկ ամեն օր հազարներով պատվաստվեն: Ամբողջ օրը դրա մասին մտածեք, ոչ թե վարչական ապարատը ծանրաբեռնեք էշություններով»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
11812:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
194Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
283Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
76019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83715.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107713.08.2026, 13:12