«Իշխանությունների հերթական խայտառակությունը». Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս իշխանությունները ձախողել են, ձախողում են ու շարունակելու են ձախողել կորոնավարակի դեմ պայքարը։ Վարակի տարածման սկզբնական փուլում հանցավոր անգործություն դրսևորեցին․ զբաղված էին ՍԴ-ն գրավելու գործով։
Հետո եկավ դիլետանտ պետական կառավարման և ձախողումները քաղաքացիների վրա գցելու փուլը։
Հիմա նիկոլական իշխանությունը ձախողում է պատվաստումների գործընթացը։ Մենք շատ ցածր մակարդակի վրա ենք համաշխարհային մասշտաբով։ Պատվաստված է մեր քաղաքացիների շուրջ 7 տոկոսը, ինչը աֆրիկյան հետամնաց երկրների ցուցանիշների շարքում է։
Օրվա իշխանությունն այնքան ապաշնորհ է, փնթի ու անպատասխանատու, որ բացի վատ կառավարումից նաև վնասում է մարդկանց։ Հերիք չէ սրանք ձախողել են պատվաստման գործընթացը, դեռ մի բան էլ խնդիրներ են առաջացնում պատվաստվելու գնացողների համար։
Բազմաթիվ ահազանգեր են ստացվում մեր քաղաքացիներից այն մասին, որ պատվաստանյութերի 1-ին դոզան ընդունածների 2-րդ դոզայի ստանալու ժամկետը լրացել է, բայց պատվաստանյութի բացակայության պատճառով մարդկանց առաջարկում են սպասել։
Սա այս իշխանությունների հերթական ձախողումն ու խայտառակությունն է»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
11812:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
194Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
283Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
76019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83715.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107713.08.2026, 13:12