«Նախարարը հավաստիացրեց, որ այս պահին քննարկում են հարցը». Թագուհի Թովմասյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը․ «Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները երկար ժամանակ գործադուլ էին անում: Քիչ առաջ խոսեցի Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ, ով հավաստիացրեց, որ իսկապես կա խնդիր։ 2014 թվականին շտապօգնության վարորդների աշխատավարձը բարձրացվել է 100%-ով, իսկ վերջին անգամ 2020 թվականին՝ 10%-ով։ Այժմ յուրաքանչյուր հերթապահության համար ստանում են մոտ 11․000 դրամ, իսկ ամսվա ընթացքում հնարավոր է ունենալ առավելագույնը 10 հերթապահություն։ Այսինքն՝ ամսվա կտրվածքով վարորդները ստանում են մոտ 110 000 դրամ։
Զրուցեցի նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Նախարարը հավաստիացրեց, որ այս պահին քննարկում են հարցը, և պետք է շուտով արձագանքեն վարորդների բողոքին։ Նախարարը հավելեց, որ աշնանն իսկապես ծանրաբեռնվածություն լինում է, սակայն պետք է հասկանալ, որ եթե շտապօգնության մի ծառայության վարորդների աշխատավարձը բարձրացնեն, այն կարող է խտրական լինել և խնդիրներ առաջացնել։ Փորձեցի կապվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, սակայն դեռ չստացվեց:
Հետևողական եմ լինելու խնդրի կարգավորման հարցում և կապի մեջ կլինեմ վարորդների հետ»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
11812:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
194Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
283Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
76019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83715.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107713.08.2026, 13:12