Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի ղեկավարած պատվիրակությանը
![]() 229 Երեքշաբթի, 02 նոյեմբերի, 2021 թ., 22:36 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի ղեկավարած պատվիրակությանը, որում ընդգրկված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի համանախագահ Էնդրյու Շոֆերը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և այլ պաշտոնյաներ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը և ներկայացրել հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ փոխվարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը և կարևորել դրա շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացումը: Մհեր Գրիգորյանն առանցքային է համարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և վերադարձը հայրենիք: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ԱՄՆ պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության ու երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
