Կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ է մահացել

ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում COVID-19-ի հայտնաբերման համար նմուշառում է իրականացվել։ «Գորիս», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պահվող դրական ախտորոշում ունեցող անձինք հսկողության համար տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցի»՝ նախապես առանձնացված բաժանմունք։ Ներկայում ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմարկում՝ բժիշկների հսկողության ներքո։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Սբ. Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1980 թվականին ծնված Գ․Կ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ հոկտեմբերի 31-ին ախտորոշվել էր COVID-19, հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15։00-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, նույն օրը՝ ժամը 17։45-ին՝ «Սբ. Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
11212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
191Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
280Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
75219.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83515.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107513.08.2026, 13:12