Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ

Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ
256
Չորեքշաբթի, 03 նոյեմբերի, 2021 թ., 18:12

Առողջապահության նախարարությունից հայտնում է․ «Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ՝ 400 հազար դեղաչափ։
Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:
Հիշեցնենք, որ «Սինոֆարմ»-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն»: