Ավտովթար Արագածոտնի մարզում. մայր ու որդի հիվանդանոցի ճանապարհին մահացել են

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 51-ամյա Խաչատուր Մարգարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Ֆելիքս Սերոբյանի վարած «Բելառուս» մակնիշի՝ գութանի կցորդիչով տրակտորին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 25-ամյա Անի Հ-ն և 2 տարեկան Խաչատուր Մ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, սակայն ճանապարհին վերջիններս, գիտակցության չգալով, մահացել են։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների առողջական տվյալները։
Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
11212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
191Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
280Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
75219.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83515.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107513.08.2026, 13:12