«ԱՀԿ ղեկավարը հայտարարում է, որ պատվաստանյութերը միայնակ չեն կարող կանգնեցնել համաճարակը». Լամարա Մանուկյան

Բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պատվաստումները միայնակ չեն կարող կանգնեցնել համաճարակը»...
ԱՀԿ ղեկավարը հայտարարում է, որ պատվաստանյութերը միայնակ չեն կարող կանգնեցնել կորոնավիրուսի համաճարակը։
Գեբրեյեսուսը նշել է, որ բոլոր երկրները գտնվում են COVID-19-ի նոր տարբերակներով վարակվելու բարձր ռիսկի տակ։ Գեբրեյեսուսը նշել է, որ պատվաստանյութերի միայնակ պանդեմիան դադարեցնելու անկարողությունը պայմանավորված է կորոնավիրուսային վարակի «դելտա» շտամի բարձր վարակելիությամբ։ Նրա խոսքով՝ բացի պատվաստումներից, կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ կլինի բարձրացնել թեստավորման արագությունը, ինչպես նաև վերահսկել վիրուսի նոր և վտանգավոր շտամների ի հայտ գալը։ Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրել բուժման նոր մեթոդների ներդրման և անվտանգության միջոցների պահպանման անհրաժեշտության վրա։
Գեբրեյեսուսը նաև ասել է, որ աշխարհում երկու ամսվա ընթացքում առաջին անգամ ավելանում են կորոնավիրուսային վարակի և COVID-19-ից մահացության դեպքերը։ Նրա խոսքով՝ համաճարակը հեռու է ավարտվելուց»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
11212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
191Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
280Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
75219.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83515.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107513.08.2026, 13:12