Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի ավելի քան 15 տոկոսով». նախարար

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի ավելի քան 15 տոկոսով». նախարար
684
Ուրբաթ, 05 նոյեմբերի, 2021 թ., 12:06

«Սոցիալական այն կարևորագույն հարցերը, որ լուծվում են այս գերատեսչության կողմից իրենց թե՛ ծավալով, թե՛ նշանակությամբ ամենակարևորն են։ Ներառում է 16 ծրագրային ուղղություն, 93 միջոռացում։ 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 580 մլրդ դրամ ֆինանսավորում, 2021թ․ բյուջեով նախատեսված է եղել 503 մլրդ 670 մլն դրամ, աճը կազմում է 15.1 տոկոս»,- ԱԺ-ում 2022թ․ բյուջեի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 2022թ․ պետական բյուջեի նախագծով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի հանրագումարով հատկացված ֆինանսավորումն ամենամեծ ֆինանսական ծավալը պարունակող ուղղությունն է։