Անահիտ Ավանեսյանն այցելել է «Տաշիր պիցցա»-ից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիներին

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:
Նախարարը զրուցել է «Տաշիր պիցցա»
պիցցերիաների կետերից երեկ օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև բուժանձնակազմի հետ, ծանոթացել բուժման ընթացքին:
Նախարարը շրջել է նաև կենտրոնի մանկական բաժանմունքում:
Բոլոր պացիենտներին մաղթել առողջություն և շուտափույթ ապաքինում:
Հավելենք, որ թունավորման ախտանշաններով նոյեմբերի 5-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ հոսպիտալացվել է 57 քաղաքացի, որից 49-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 4-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 2 –ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
11212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
191Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
280Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
75219.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83515.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107513.08.2026, 13:12