Սեղմված գազի գինն առաջիկայում կբարձրանա․ «Ժողովուրդ»

«Հայաստանում սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, առաջիկայում բարձրանա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ առաջիկա ամիսներին սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, 20-30 դրամով թանկանա:
Ի դեպ, որոշ գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը վաճառվում է 310, իսկ որոշներում՝ 320-330 դրամով: Մեզ հայտնի դարձավ, որ բենզինի գնի բարձրացումը գազալցակայանների ղեկավարներին ստիպել է մտածել գազի գինը բարձրացնելու մասին:
Գազալցակայանների աշխատողների խոսքերով՝ բենզինի գինը 520 դրամի սահմաններում չի մնա, այն առաջիկայում է՛լ ավելի կբարձրանա եւ կհասնի 700 դրամի. «Եթե բենզինի գինը դառնա 700-800 դրամ, գազն էլ կթանկանա հաստատ»: Ի դեպ, տեղեկացնենք, որ հեղուկ գազի գինը եւս շարունակում է բարձր մնալ. մեկ լիտրը 260 դրամ է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
153Երեկ, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
66218.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
68018.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
45917.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
41917.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
43316.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
43116.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
36816.09.2026, 15:12