«Ալիևն ու նրա ենթականերն ամեն առիթ օգտագործելու են նմանատիպ հայտարարություններ տարածելու համար». Էդմոն Մարուքյան
![]() 474 Չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ., 10:30 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը դատապարտել է ՀՀ պաշտպանության նախարարի այցն Արցախ՝ որակելով այդ քայլը սադրանք եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի նախօրեին։ Միաժամանակ, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն «զգուշացրել» է, թե «Արդբեջանի տարածք նման անօրինական այցերի կրկնության դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ ագրեսիվ անջատողականությունը և ահաբեկչական գործողությունները կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»։ Սա հիշեցրեց հունվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի այցն Արցախ, որից հետո Բաքուն նույնկերպ հայտարարել էր, որ ՀՀ պաշտոնատար անձինք չպետք է այցելեն Արցախ, ինչի հաջորդ օրը մենք կազմակերպեցինք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների այցն Արցախ։ Բնականաբար, Ալիևն ու նրա ենթականերն ամեն առիթ օգտագործելու են նմանատիպ հայտարարություններ տարածելու համար, սակայն մենք չպետք է ապրենք նրանց սահմանած կանոններով և պետք է կարողանանք երկրին ու բանակն ամրացնելով մեր տրամաբանությունը թելադրել ու առաջ տանել։ Որքան զիջենք, այնքան մեզ ավելի են հետ մղելու։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ոչ միայն կարող են, այլ նաև պարտավոր են այցելել Արցախ։ Տեսանյութում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակության ավտոշարասյունն է 08 հունվարի 2021թ.»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
