Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Միջանցքի տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում»․ ԱԽ քարտուղար

«Միջանցքի տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում»․ ԱԽ քարտուղար
205
Չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ., 22:30

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Ադրբեջանի կողմից կիրառվող «Զանգեզուրի միջանցք» տերմինին, ասաց․
«Այս օրակարգում մեծ հաշվով որևէ փոփոխություն չկա։ Շատ կարևոր է, որ եռակողմ աշխատանքային խմբի մակարդակով ևս մեկ անգամ հրապարակային հաստատվեց, որ միջանցքի տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում։ Քննարկվող հարցերը տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ բոլոր բացվող ենթակառուցվածքները լինելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ»։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ-ն հնարավորություն է ստանալու օգտվել Ադրբեջանի ենթակառուցվածքներից։
«Այս պահին քննարկվում է Երևան-Թբիլիսի-Բաքու, այնտեղից Ռուսաստան կամ այլ երկրներ բեռնափոխադրումների հարցը»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, Հայաստանը շարունակելու է կառուցողական մնալ, որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությամբ նշված բոլոր կետերն իրականություն դառնան և տարածաշրջանը ապաշրջափակվի։