Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սյունիքի մարզպետարանում բոլորին մոբիլիզացրել են ՔՊ-ի վաղվա հավաքին մասնակցելու համար». Ռոբերտ Հայրապետյան

«Սյունիքի մարզպետարանում բոլորին մոբիլիզացրել են ՔՊ-ի վաղվա հավաքին մասնակցելու համար». Ռոբերտ Հայրապետյան
619
Հինգշաբթի, 11 նոյեմբերի, 2021 թ., 00:06

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լուրեր են հասնում, որ Սյունիքի մարզպետարանում բոլորին մոբիլիզացրել են վաղվա ՔՊ-ի հավաքին մասնակցելու համար։
Դպրոցի տնօրեններին ևս հորդորել են կոլեկտիվի հետ ներկայանալ հավաքին: Նույնիսկ հրահանգել են, որպեսզի կանգնեն մարզպետարանի դիմացի աստիճանների մոտ, որպեսզի հաշվառեն։
Խնդրում եմ Կապանի վաղվա հավաքը լուսաբանող լրատվամիջոցներին ուշադրություն դարձնել այդ հատվածին, առերևույթ ստիպողաբար հավաքի եկած անձանց ֆիքսելու համար»: