«Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին». Էլինար Վարդանյան
![]() 280 Հինգշաբթի, 11 նոյեմբերի, 2021 թ., 10:24 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում. 1. ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին, և որ վերջինս այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: Բայց արի ու տես, որ ԱԽՔ-ը խրոխտ հայտարարում է, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Ալիևը, մեր երկրում մաքսակետ տեղադրելով, հերթական անգամ բզկտում է մեր երկիրը, իսկ թե ում համար է ԱԽՔ-ը մաքսակետ տեղադրում, երևի ինքն ավելի լավ կիմանա։ Մի հատ մաքսակետ էլ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում դրեք, նույնքան «նպատակային», և միգուցե ավելի հուժկու կլինի, կամ ինչպես ԱԽՔ-ն է ասում, համապատասխան քայլ կլինի։ 2. Ի պատասխան հոկտեմբերի 8-ի հանրահավաքին Ռ. Քոչարյանի հնչեցրած այն մտքի, որ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ, դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել և ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմ սկսող պետությանը, կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը նախկինում զբաղեցնողը երեկ հակադարձել է, որ դատապարտող եղել է, օրինակ՝ Կիպրոսը։ ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնողն իսկապե՞ս հավատում է, որ Կիպրոսն այն համաշխարհային խաղացողն է, որի դատապարտել կամ չդատապարտելը որոշիչ էր լինելու պատերազմի համար։ Արտաքին հարաբերությունները դիջեյությունից մի փոքր բարդ են, որպեսզի պարզ լինի, որ Քոչարյանի ասածը վերաբերում էր առանցքային դերակատարում ունեցող պետություններին։ Նրանց չդատապարտելու գինը հազարավոր երիտասարդների կյանքն էր»։ Աղբյուրը` Էլինար Վարդանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
