Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Գորիս-Կապան շրջանցող ճանապարհի շինարարությունը, ինչպես կորոնավիրուսի դեմ պայքարը, ուշացած էր»․ Արման Վարդանյան

«Գորիս-Կապան շրջանցող ճանապարհի շինարարությունը, ինչպես կորոնավիրուսի դեմ պայքարը, ուշացած էր»․ Արման Վարդանյան
267
Շաբաթ, 13 նոյեմբերի, 2021 թ., 21:42

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Ճանապարհաշինարարությունը եղած ճանապարհի վրա միայն ասֆալտ փռելը չէ։
Գորիս-Կապան շրջանցող ճանապարհի շինարարությունն ինչպես կորոնավիրուսի դեմ պայքարը՝ ուշացած էր և չի համապատասխանում այն թրաֆիկին, որը անցնում է այդ ճանապարհով։
Վարչակազմը պետության համար ռազմավարական նշանակութուն ունեցող գործերում ցուցաբերում է՝ անլրջության և գլխառադության շատ բարձր ցուցանիշներ։ Դեռևս 2021 -ի սկզբին իմանալով, որ շուտով Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակվելու է՝ գարնանը և ամռանը ճպուռի նման մտածեցին մինչև աշուն և, երբ հակառակորդը փակեց ճանապարհը շտապեցին պտիչկա դնելու համար հարվածային տեմպերով շահագործման հանձնել մի ճանապարհ, որով օրական 150 ֆուռ է անցնում։ Սա այն դեպքում, երբ շրջադարձերում հազիվ մեկ ֆուռ է անցնում։
Այս ամենին գումարվեց անսպասելի ձմեռը, որը Հայաստանի հարավային ճանապարհը շուտով կդարձնի երկրորդ Լարսը։ Չնայած այս խայտառակ իրողությունների, ճանապարհի ցնցադեպ բացում են անում՝ դռոնով նկարում են իրենց թերացումը, հեռուստաընկերություններով ցուցադրում ճոռոմ երաժշտական հոլովակ, իրենց արած գլխառադը ներկայացնում են իբրև մեծ ձեռքբերում։ Տպավորություն է, որ արված գործի գլխավոր նպատակը՝ Պոպուլիզմի զամբյուղը լցնելն է, ոչ թե ստրատեգիական լոգիստիկ խնդիրը լուծելը։
Հետևություն, կամ դիտմամբ են անում, ինչ-որ չար նպատակներով, կամ աննախադեպ տգետ ու անճար են։
Սա գնահատական է։

Աղբյուրը`   Արման Վարդանյան