Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռազմաքաղաքական իրադրության նոր փոփոխությունները ստիպում են հանդես գալ առավելագույնս համապարփակ տեղեկատվությամբ»․ Տ․ Աբրահամյան

«Ռազմաքաղաքական իրադրության նոր փոփոխությունները ստիպում են հանդես գալ առավելագույնս համապարփակ տեղեկատվությամբ»․ Տ․ Աբրահամյան
643
Երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ., 15:18

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր, կառույցներ, վերջին 2 օրերին սահմանագծին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրար հակասող այնպիսի ծավալի տեղեկատվություն են հաղորդել, որն արդեն տեղեկատվական անվտանգության լուրջ սպառնալիքներ է ստեղծել։
Ռազմաքաղաքական իրադրության նոր փոփոխությունները ստիպում են հանդես գալ առավելագույնս համապարփակ, օբյեկտիվ և օպերատիվ տեղեկատվությամբ, հակառակ դեպքում դրա հետևանքները աղետալի հետևանքներ կունենան»։