Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փաշինյանական ռեժիմը չի հասկանում, որ ինքն արդեն քաղաքական դիակ է». Հոխիկյան

«Փաշինյանական ռեժիմը չի հասկանում, որ ինքն արդեն քաղաքական դիակ է». Հոխիկյան
651
Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 21:54

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին բռնությամբ բերման ենթարկելով՝ փաշինյանական ռեժիմը ցույց է տալիս իր վախը հանրությունից, բայց միաժամանակ ուզում է մարդկանց վախեցնել, թե հանկարծ չփորձեք մտածել իշխանության փոփոխման մասին։
Փաշինյանական ռեժիմը չի հասկանում, որ ինքն արդեն քաղաքական դիակ է, իսկ ԴԻԱԿԻՆ ՊԵՏՔ Է ԹԱՂԵԼ․․․, և մեզնից օրեր ու շաբաթներ են պահանջվելու, որ ազատվենք այդ թրքաբարո ամբոխից։
Այո, կրկնում եմ Հովհաննեսի խոսքը, փաշինյանական ռեժիմը Թուրքիայի ներկայացուցիչներ են, և որքան շուտ ազատվենք նրանցից, այնքան լավ։ Կրկնում եմ, որ մարդիկ պետք է ոտքի կանգնեն ու կառավարությունից դուրս շպրտեն բոլոր այդ դավաճաններին, որոնք մեր զինվորների կյանքի հաշվին գործարքի մեջ են թշնամու հետ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան