Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է սադրանքի դիմելու համար և սպառնացել
![]() 876 Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 19:00 Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ ալ-Զայան հետ հանդիպումից հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսի։ Այդ ընթացքում Չավուշօղլուն պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության մասին հարցին: Թուրքիայի արտգործնախարարը փորձել է Անկարային ու Բաքվին ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության ու կայունության կողմնակիցներ։ Թուրքերին ու ադրբեջանցիներին հագցնելով խաղաղասիրության կեղծ պատմուճան՝ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Արդբեջանի սահմանների նկատմամբ սադրանքների դիմելու մեջ, գրում է «Էրմենիհաբեր»-ը: Ըստ Չավուշօղլուի պնդումների, Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման դիրքերից են հանդես գալիս, իսկ Հայաստանը, իբր, հակառակ դիրքորոշումն է որդեգրել: Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ շեշտելով, որ ինչպես «ադրբեջանցի եղբայրները» երբեք թուրքերին միայնակ չեն թողել, այնպես էլ Թուրքիան Ադրբեջանին երբեք միայնակ չի թողնի: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
