«Всего лишь քարտեզի վրա ցույց եմ տվել, թե ոնց կարելի է էդ տարածքն ազատագրել»․ Բաբայանը՝ 44-օրյա պատերազմում իր մասնակցության մասին
![]() 1189 Հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ., 21:54 «Էս պարտությունը վաղուց ա գալիս․ ես նամակ եմ գրել, որ Ադրբեջանը զինվում ա՝ գործարաններ ա կառուցում, նոր զենք ա առնում, ստեղծում ա բանակ․․․, մի հատ կանգ առեք, նստենք, քննարկենք, թե ինչ ճանապարհ ենք ընտրում։ Չե՛նք արել»,- Արցախի հանրապետության քաղաքական և հասարակական հատվածների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով հայկական 2 հանրապետություններում և նրանց շուրջ ստեղծված իրավիճակից, ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ իր դերակատարությանը, նա ասել է․ «Всего лишь քարտեզի վրա ցույց եմ տվել, թե ոնց կարելի է էդ տարածքն ազատագրել և փակել։ Էն թյուրիմացությունը՝ թե Բաբայանը որոշեց, Բաբայանն ասեց․ ոչ մի բան չի ասում, որովհետև խորհրդական ես դու, նախագահի կողմից գործուղված՝ էդ խորացված բունկերը, որտեղ ձեր շտաբն ա եղել․․․ խորհուրդ ես տալիս, հետո նախագահին զեկուցում ես իրավիճակը, թե ինչ է կատարվում։ Վե՛րջ։ Քո բոլոր ֆունկցիաները դրանից հետո ավարտված է»,- մանրամասնել է Բաբայանը։ Հարցին, թե փորձե՞լ է ներկայացվող ռազմավարությունը քննարկել Արցախի նախկին ղեկավարների հետ, Ս․ Բաբայանն արձագանքել է՝ «Նրանք ասելիք չունեն»։ Տեսանյութը՝ Արցախի ՀԸ-ի։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
