Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երբ իշխանավորը չգիտի իշխանության արժեքն ու հարգը և այն որպես շնորհ է դիտարկում»․ Վ․ Հարությունյան

«Երբ իշխանավորը չգիտի իշխանության արժեքն ու հարգը և այն որպես շնորհ է դիտարկում»․ Վ․ Հարությունյան
533
Հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ., 23:00

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարտությունը չի կարող չշարունակվել, չշարունակվել ու չշարունակվել ու վերջակետ չունենալ․
երբ իշխանավորը չգիտի իշխանության արժեքն ու հարգը և այն որպես շնորհ է դիտարկում,
երբ ոստիկանը ծառա է, այլ ոչ ծառայող,
երբ զինվորը որդիդ չէ, այլ զոհվելու ենթակա ու հատերով հաշվելի մի մեծ բազմության աննշան միավոր,
երբ գերին դասալիք է, քոնը չէ և պատասխանատվության է ենթակա,
երբ հայրենիքը հայրենիք չէ, այլ տարածք է, որից կտորներ զիջելը ցավ ու կսկիծ չի առաջացնում,
երբ ․․․․»։