Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սերմացու գողացող մկների պես բանակը թալանած գեներալներին պատժողներիս տեսեք»․ Նորայր Նորիկյան

«Սերմացու գողացող մկների պես բանակը թալանած գեներալներին պատժողներիս տեսեք»․ Նորայր Նորիկյան
396
Շաբաթ, 20 նոյեմբերի, 2021 թ., 22:36

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնի հետախուզվողներից ու չհետախուզվող մեղադրյալներից ի՞նչ կա-չկա․․․
Վեթինգ անողներիս տեսեք, անցումային արադարադատություն իրականացնողներիս տեսեք,
կոռուպցիայի դեմ պայքարողներիս տեսեք, թալանչիներին ու հանցագործներին պատժողներիս տեսեք, սերմացու գողացող մկների պես բանակը թալանած գեներալներին պատժողներիս տեսեք,երկրից ապօրինի կերպող դուրս բերված միլիարդավոր դոլարները վերադարձնողներիս տեսեք․․․
Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ․․․ Իսկ մենք երազում էինք ավելի լավ Հայաստան ունենալու համար․․․»։

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան