«Պետք է հասկանանք՝ նոր աշխարհակա՞րգ է գործում՝ ով որտեղ ուզի՝ կկրակի, կսպանի, կներխուժի՞»․ Ն․ Փաշինյան

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի տարածաշրջանի կոմունիկացիաների բացման թեման հանել օրակարգից։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինչքան էլ նենգափոխվի, շատ հստակ 9-րդ կետը ձևակերպված է։ Իսկ 2021 թ-ի հունվարի 11-ի հայտարարության մեջ ավելի մանրամասն է ձևակերպված, թե ինչպես է դա տեղի ունենում»,- Հ1-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս վիճակը, կարծում եմ, ավելի պետք է միջազգայնանա, որովհետև սա արդեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարց չէ։ Սա, ընդհանրապես, միջազգային իրավունքի և աշխարհակարգի հարց է։ Ասենք՝ Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ որտեղ ուզենք, կկանգնենք։ Սա ի՞նչ է նշանակում։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ նոր աշխարհակա՞րգ է գործում, որտեղ, ով որտեղ ուզենա, կկանգնի՞։ Սա նշանակում է, որ նույն կերպ, որևէ երկիր Ադրբեջանի տարածքում, որտեղ ուզենա, կկանգնի՞․ կամ Ադրբեջանը, եթե նման հռետորիկա է կիրառում մի հարևանի նկատմամբ, նշանակում է իր բոլոր հարևաններին հայտարարում է՝ որտեղ ուզենա, կկանգնի՞։ Կամ սա նշանակում է՝ միջազգային իրավունքի նոր է՞ջ է բացվում»,- անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կոմունիկացիաների բացմանն առնչվող հարցին, ասաց Փաշինյանը՝ հավելելով․ «ՄԱԿ-ի կանոնադրությունը, մյուս միջազգային փաստաթղթերը գոյություն չունե՞ն, և ով՝ երբ, որտեղ ուզի՝ կկրակի, կսպանի, կներխուժի՞։ Սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա»։

«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան
5003:06
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
5602:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
7101:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
128Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
88Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
97Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
174Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
118Երեկ, 17:06